Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

ՀՀԿ-ն թույլ չի տա, որ ազգի ապագան լինի թերի

ՀՀԿ-ն թույլ չի տա, որ ազգի ապագան լինի թերի
13.03.2017 | 10:53

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի գոնե Արցախի հարցում վստահ է, որ ՀՀԿ-ն երբևէ թույլ չի տա, որ մեր ամբողջ ազգի ապագան, որը որոշվում է այսօր Արցախի առաջնագծում, լինի թերի՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ այս հարցում ՀՀԿ-ն վճռական է և հետևողական:

Նրա խոսքով՝ ՀՀԿ թիմը բավականին բազմաշերտ է, ներկայացնում է հանրապետության բոլոր շերտերը. յուրաքանչյուր ոք կարող է տեսնել իրեն և իր տեսակին, ինչը մի կողմից դրական է, մյուս կողմից՝ քննադատությունների առիթ է դառնում: «ՀՀԿ-ն նաև կառավարման մեծ փորձ ունի՝ դրական ու բացասական, իսկ սխալների վրա մենք սովորել ենք, որ նորից նույն թակարդը չընկնենք: ՀՀԿ-ն հայտարարել է, որ փոխելու և փոխվելու անհրաժեշտություն կա»,- ասել է Կարապետյանը: Նա հավելել է, որ այդ ուղղությամբ արդեն տեսանելի քայլեր արդեն արվել են. ՀՀԿ-ի թիմը համալրվել է նոր, բանիմաց, հայրենասեր թիմակիցներով, որոնք բավական ուժ ու եռանդ ունեն «լավ բաներ անելու մեր երկրի համար»:

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ